Հռիփսիմե Խուրշուդյանը սպորտը թողնելուց հետո կզբաղվի մրցավարական աշխատանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը մեծ սպորտից հեռանալուց հետո մտադիր է զբաղվել մրցավարական աշխատանքով:
«Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում շարունակի զարգանալ ծանրամարտը: Նախատեսում ենք, որ հետագայում զբաղվելու եմ միջազգային կարգի մրցավարությամբ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:
2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում Խուշուդյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



