Վոլոդինն ընտրվեց ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կայացած իններորդ լիագումար նիստում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել Է իր նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տավրիկյան պալատից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Որոշումն ընդունվել Է միաձայն:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի ԽՎ-ի խորհուրդն առաջարկել Էր Վոլոդինին ընտրել նախագահի պաշտոնում: Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնի համար Վոլոդինի թեկնածությունն առաջարկել Էր Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Նուռլան Նիգմատուլինը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



