Չինաստանի Էլեկտրակայանում փլուզման զոհերի թիվը մոտենում Է 70-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող Էլեկտրակայանի հովացման աշտարակի կառուցվածքների փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել Է 67-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մեկ մարդ անհայտ կորած Է համարվում, եւս երկու բանվորներ վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ փլուզման հետեւանքով 40-ից ավելի մարդ Է զոհվել:
Շինհրապարակում արտակարգ պատահարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7:00-ին: Միջադեպի պահին օբյեկտում եղել Է շուրջ 70 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



