Ճապոնիայում երկու բեռնատարների բախման պատճառով աղաթթվի արտահոսք է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Կիոտո քաղաքում բեռնատարի եւ ավտոցիստերնի բախման պատճառով աղաթթվի արտահոսք է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է NHK հեռուստաընկերությունը, միջադեպից ոչ ոք լուրջ չի տուժել, սակայն իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին ժամանակավորապես փակ պահել պատուհանները եւ հնարավորության դեպքում դուրս չգալ փողոց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ բեռնատարը բախվել է իր առջեւում գտնվող ավտոցիստերնին, որը 10 տոննա աղաթթու էր տեղափոխում։ Արտահոսքի ծավալի մասին ոչինչ չի հաղորդվում։



