Կարասինը և Վիսկոնտին քննարկել են ԼՂ հարցում ֆրանս-ռուսական համագործակցության հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը փոխանցում է, որ հանդիպումն անցել է վստահության ավանդական մթնոլորտում:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` այս գործընթացի մեջ ֆրանս-ռուսական համագործակցությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԽ ֆրանսիացի նախկին համանախագահ Պիեռ Անդրիոն, ինչպես նաև ռուս համանախագահ, հատուկ հանձնարարականներով դեսպան Իգոր Պոպովը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



