Արամ Դանիելյանը սկսել է կողմնորոշել ընտրողներին. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, պարզվում է, արդեն սկսել է իր լուման ներդնել Կոտայքի մարզում քաղաքական քարտեզի ձևավորման գործում:
«Փաստի» հավաստի տվյալներով` նախօրեին նա իր մոտ է հրավիրել Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներին և հստակ հրահանգել է, որ պետք է ներգրավվեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Կոտայքի մարզի ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվող Դավիթ Մանուկյանի` Անդրանիկ Մանուկյանի որդու ընտրարշավին...
Փաստորեն, Կոտայքում հետաքրքիր ընտրապայքար է սպասվում: «Փաստի» տեղեկություններով` Անդրանիկ Մանուկյանի որդու հիմնական մրցակիցներից է մեկ այլ խոշոր գործարար, «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



