«ՀԺ»․ Խոզաբուծությունը կարող է նույնպես մենաշնորհ դառնալ. Ալեքսանյանն իրենով է անում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ՝ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:
Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրուկ հզորացրել է իր խոզաբուծական ֆերմաները: Խոզի մսի մթերման գնի նվազման պատճառով ֆերմերները չեն ստանալու իրենց ակնկալած եկամուտները: Նրանք հույս ունեն, որ գոնե Ամանորի նախաշեմին կկարողնան արագ իրացնել իրենց արտադրանքը, բայց պատկերացում չունեն, թե ինչ են անելու դրանից հետո:
Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մթերման ցածր գինը խոզաբուծությունը դարձնում է անեկամտաբեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



