Շուվալովը նշել է ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ համաձայնագրի կնքնման ժամկետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող Է կնքնվել մինչեւ 2017 թվականի վերջը եւ վավերացվել 2018 թվականի առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, նոյեմբերի 25-ին հայտարարել Է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով Ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստում:
Նրա խոսքով՝ սա «շատ կոշտ ժամանակային գրաֆիկ Է, բայց դա հնարավոր Է»: «Մենք ձգտելու ենք մեր կողմից այդ աշխատանքն ավարտել»,- ասել Է առաջին փոխվարչապետը:
Շուվալովը հավելել Է, որ Ռուսաստանի համար կարեւոր նշանակություն ունի ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքումը Սինգապուրի՝ որպես ԱՍԵԱՆ-ի գծով գլխավոր գործընկերներից մեկի հետ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



