Ֆրանսիայում հարձակվել են միսիոներների ծերանոցի վրա, սպանվել է մի կին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի հարավի Էրոյի դեպարտամենտի ոստիկանությունը ծերանոցից 59 կենվորների Է հանել այն բանից հետո, երբ շենք Է ներխուժել կարճափող հրացանով եւ դանակով զինված անհայտ մի տղամարդ: Ընդամենը տանն ապրում են շուրջ 70 թոշակառու վանականներ, որոնք մասնակցել են Աֆրիկայի երկրներում իրականացված առաքելություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանություններին:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ զինված դիմակավոր տղամարդը ներխուժել Է ծերանոց՝ նախապես դանակով սպանելով պահակ կնոջը:
Ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերով շենքում հանցագործի որոնումը ոչինչ չի տվել: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ հանցագործը փախել Է:
Ներխուժման դրդապատճառները եւ հանցագործի ինքնությունն առայժմ չեն պարզվել: Իշխանությունները ներխուժումը եւ պահակի սպանությունը որակում են ոչ թե որպես ահաբեկչական գործողություն, այլ «քրեական արարք», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



