Սինայում եգիպտացի ութ զինվորական է զոհվել ավտոմոբիլի պայթյունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍինայի թերակղզու հյուսիսի հսկիչ անցակետում պայթանյութով լի ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել են եգիպտական բանակի ութ զինվորականներ, եւս 12-ը վիրավորվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հարձակվողներից երեքն սպանված են, եւս մի քանիսին հաջողվել Է փախչել:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդել Է BBC-ն, 2012-ից մինչեւ 2015 թվականն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները շուրջ 400 հարձակում են գործել Սինայում: Նրանց նաեւ օգնում են տեղական ջիհադիստական խմբավորումները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



