Արմենիա հեռուստաընկերության «Վերնիսաժ» հաղորդաշարն այսուհետ կվարի Նազենի Հովհաննիսյանն առանց Արտակ Հերիքյանի
ՖՈՏՈԱրմենիա հեռուստաընկերության «Վերնիսաժ» հաղորդաշարն այսուհետ կվարի Նազենի Հովհաննիսյանն առանց Արտակ Հերիքյանի: Հաղորդման նոյեմբերի 26-ի թողարկումը նվիրված է կոմպոզիտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջյումյանի գործունեությանը, նրա ստեղծագործական ուղուն և կյանքի կարևորագույն էջերին:
«Վերնիսաժն» ինքնին լեցուն է հյուրերով, իրադարձություններով ու փաստերով, ու եթե շատ անկեղծ լինենք, հաղորդավարի դերն այստեղ դեպի նոր բացահայտումներ ճիշտ ուղղորդելն է, իսկ «Վերնիսաժ»-ի առանցքը կազմում են նրա հյուրերը», - ասում է Նազենի Հովհաննիսյանը:
Վերնիսաժյան տաղավարում են կոմպոզիտորի մտերիմներն ու ընկերները: Նրանք միասին վերհիշեցին անցյալի ամենաբացառիկ դրվագները, հաղորդման ընթացքում հնչեցին նույնիսկ խոստումներ, ու համագործակցության նոր առաջարկներ:
Հաղորդումը կհեռարձակվի նոյեմբերի 26-ին 20:40: