Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանում բռնել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի զինվորականները հատուկ գործողության ընթացքում բռնել են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրների:
Գործողությունն անցկացվել Է նոյեմբերի 25-ի առավոտյան Սիրիայի հետ սահմանին գտնվող Արսալ քաղաքից ոչ հեռու: Նաեւ ռազմարշավի ընթացքում բռնել են եւս 11 զինյալների:
Գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում ԻՊ-ի պարագլուխ Ահմադ Յուսեֆ Ամոուն վիրավորվել Է:
Աղբյուրները տեղեկացրել են, որ զինվորականներին նաեւ հաջողվել Է առգրավել մեծ քանակությամբ զենք ու մահապարտի գոտիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



