«Գազպրոմը» Թուրքական հոսքի գործարկման երկարաձգումը բացատրում է Թուրքիայի քաղաքական ճգնաժամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Թուրքական հոսք» գազատարի գործարկման ժամկետների երկարաձգումը ռուսական կողմը բացատրում է Թուրքիայի քաղաքական ճգնաժամով։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ներկայումս Թուրքիայում ժամանակավոր կառավարություն է ձեւավորվել, իսկ նոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան։
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից պահանջում է 10.25 տոկոս գազի զեղչ տրամադրել եւ միայն դրանից հետո պատրաստ կլինի բանակցություններ վարել «Թուրքական հոսքով»։ Ռուսական կողմն առաջարկում է առաջին հերթին սկսել շինարարությունը եւ միայն հետո վերանայել գազի զեղչի հարցը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



