Ոգեկոչման միջոցառում և դրամական աջակցության հանձնում ԵԿՄ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Երկրապահ կամավորների միությունում տեղի կունենա 2016 թվականին զոհված զինծառայողների ոգեկոչման և նրանց ընտանիքներին աջակցման միջոցառում:
Հարգանքի տուրք կմատուցվի և ծաղկեպսակներ կխոնարվեն ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, ովքեր հանդիսանում են «Կովկաս» ռեստորանային համալիրի, «Ֆասթ կրեդիտ», «Վիվառո» ընկերությունների հիմնադիրներ, դրամական օգնություններ կտրամադրվեն խաղաղ պայմաններում զոհված զինվորականների ընտանիքներին:
Բադալյան ընտանիքի բարեգործական այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Այս տարի ևս յուրաքանչյուր զոհված ընտանիքի կնվիրաբերվի մեկական միլիոն դրամ: Դրամական օգնություն կտրամադրվի թվով 129 ընտանիքի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



