Թրամփը հեռախոսային բանակցություններ է անցկացրել հինգ երկրների առաջնորդների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ: Այդ մասին հաղորդում է Թրամփի շտաբը:
«Վերջին օրերին ընտրված նախագահը խոսել է ևս մի քանի առաջնորդների հետ, ովքեր շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շտաբի տեղեկություններով, խոսքը գնում է Հունաստանի, Հունգարիայի և Շվեդիայի վարչապետներ Ալեքսիս Ցիպրասի, Վիկտոր Օրբանի և Ստեֆան Լյովենի, ինչպես նաև Պանամայի ու Սլովենիայի նախագահներ Խուան Կարլոս Վարելա Ռոդրիգեսի և Բորուտ Պահորի մասին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



