Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դովալի դոկտրինը կամ՝ Հնդկաստանի ակտիվ հակազդեցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պակիստանի և Հնդկաստանի լարված հարաբերությունները, հնարավոր է, նոր ռազմական բախման առիթ դառնան: Վերջին օրերին կողմերը դարձյալ հայտարարում են փոխադարձ բռնությունների, ընդհուպ՝ խաղաղ բնակչության ու զինվորականության շրջանում առկա զոհերի մասին, և այժմ բոլորն ուշադրությամբ են հետևում զարգացումներին թեկուզ այն պատճառով, որ փաստացի միջուկային տերությունների միջև հետագա ռազմական էսկալացիան ծանր իրավիճակ կստեղծի ողջ աշխարհում: Ընդ որում, խնդրի լուծումը հեշտերից չի լինի, որովհետև հակամարտությունը տարիների արյունալի պատմություն ունի, և վեճի հիմնական առարկան Հնդկաստանի պատմական Ջամմու և Քաշմիր նահանգն է, ինչի առիթով հարևաններն անընդհատ տարածքային պահանջներ են ներկայացնում միմյանց:
 
Ճիշտ է՝ 1972–ին կողմերը ժամանակավոր համաձայնության են եկել՝ Քաշմիրը երկու մասի բաժանելով, սակայն, ժամանակ առ ժամանակ, պակիստանյան կողմը սադրում է իրավիճակը, ասենք՝ ջրային ռեսուրսների համատեղ գործածման և այլ հարցերի հետ կապված, ինքն իրեն ապահովագրելով սաուդիների, Չինաստանի և ԱՄՆ–ի հետ գործընկերությամբ: ԱՄՆ–ից, օրինակ, այս երկիրը տարեկան 3,5 մլրդ դոլար է ստանում՝ որպես ռազմական օգնություն: Չհաշված՝ տարբեր հիմնադրամներով երկիր մտնող գումարները, որոնք ծառայել են ոչ թե տնտեսական զարգացմանն ու այդքան թմբկահարվող «Նոր մետաքսի ճանապարհի» գործարկմանը, այլ իշխող կլանների ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ճնշմանը և նրան ավելի արմատական դարձնելուն:
 
Օրինակ՝ այս ամռանը Պակիստանի արմատական խմբավորումներն անընդհատ սադրանքներ հրահրեցին Քաշմիրը երկու մասի բաժանող շփման գծի երկայնքով, ընդհուպ՝ գողություններ բնակչության շրջանում, բռնաբարություններ, և հնդկական կողմը, սեպտեմբերի 29–ին, հատուկ ծառայություններից կազմված դեսանտ իջեցրեց Քաշմիրի պակիստանյան կողմում: Արդյունքում մոտ չորս տասնյակ գրոհայիններ սպանվեցին՝ Ջեյշ–է–Մուհամմեդ, Լաշքար–է–Թոիբա, Հիզբ–ուլ–Մուջահեդի ահաբեկչական խմբավորումներից, որոնց ճամբարներում, պարզվեց, պակիստանյան բանակի սպաներ էլ էին ծառայում:
 
Վերջիններիս սպանությունն առիթ դարձավ, որ իսլամիստները գնդակոծեն սահմանը՝ իրենց հերթին սպանելով ու գերեվարելով հնդիկ սահմանապահներին, իսկ վարչապետ Նավազ Շարիֆն այդ ընթացքում անձա՛մբ էր թշնամական քարոզչություն իրականացնում՝ աշխարհին համոզելով, թե իրենք կապ չունեն գրոհայինների հետ, միայն անթաքույց բռնության են պատասխանել և այլն: Վերոնշյալ ահաբեկչական խմբավորումներն էլ այս կամ այն կերպ հաղորդում էին, թե, այսպես կոչված, իրենց ամառային գործողությունները պայմանավորված են եղել պակիստանյան Չե Գեվարայի՝ Բուրհան Վանի սպանության վրեժով, որ երիտասարդների կուռքն էր և Քաշմիրի լիակատար ազատագրման պակիստանյան դեմքը:
 
Այս իրավիճակում միջազգային հանրությունն անկարող էր չարձագանքել կատարվածին: Նախ՝ ԱՄՆ–ում քննադատություն հնչեց վարչակազմի դեմ՝ փաստացի ահաբեկչական իշխանություններին սատարելու համար, այնուհետ, ՄԱԿ–ի 71–րդ գագաթնաժողովում, Հնդկաստանի արտգործնախարար Սուշմա Սվարաջը խիստ քննադատությամբ հանդես եկավ Պակիստանի և ձկան պես լուռ մնացող ներկաների նկատմամբ` պահանջելով հստակ միջոցներ ձեռք առնել այդ երկրի հանդեպ: Վարչապետ Մոդին բաց տեքստով հայտարարեց, թե կվերանայի Ինդայի ջրերի համատեղ գործածման պայմանագիրը, կհրաժարվի տնտեսական համագործակցությունից, ինչն, իհարկե, աղետ կնշանակի Պակիստանի համար, և հայտարարեց, թե չեն մասնակցի իրենց իսկ հիմնած Հարավ–ասիական տարածաշրջանային համագործակցության գագաթնաժողովին, ինչն աննախադեպ էր:
 
Ստացվում է՝ Պակիստանին այլ ելք չի մնում, քան դարձյալ լոկալ սադրանքներ հրահրել, ինչպես վերջին օրերին, որովհետև հրաշալի գիտակցում է՝ եկել են նոր ժամանակներ. պերճախոս Մոդիի կողքին անվտանգության խորհրդական և հնդկական հետախուզության լեգենդ Աջիփ Դովալն է, որն անընդհատ զիջման քաղաքականությունը փոխարինել է ակտիվ հակազդեցութամբ և ի վիճակի է բացահայտել Իսլամաբադի և ահաբեկչության միջև առկա կապերը: Ողջ Հնդկաստանն է ողջունել, այսպես կոչված, Դովալի դոկտրինը, թեպետ ինքը նախընտրում է ակտիվ հակազդեցություն եզրը:
 
Հակազդեցությունը՝ հակազդեցություն, բայց թե ինչպես կավարտվի այս ամենը, եթե հաշվի առնենք, որ երկուսն էլ միջուկային տերություններ են՝ դժվար է ասել: Ամեն դեպքում, հնդկական կողմը հույս ունի, որ Թրամփի վարչակազմը կդադարի պաշտպանել Պակիստանին, իսկ թե ինչ դիրքորոշում կորդեգրի Չինաստանը, որն ուշի ուշով հետևում էր սեպտեմբերյան Ինդրա–2016 ռուս–հնդկական զորավարժություններին, անորոշ է…
25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է