Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում. «Հայոց աշխարհ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայոց աշխարհ»-ը գրում է. «2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում՝ փաստելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Մեկ այլ վճռով՝ «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի կառավարության», Եվրոպական դատարանը կառավարությանը պարտավորեցրել է 2400 եվրո հատկացնել: Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել է Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության համար: Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



