«Ժամանակ». «Զաստավիտով». ՀՀԿ անդամակցության դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո եւս 7000 քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։
Կասկածի տակ չդնելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ սիրուց ու համակրանքից չեն գնացել այդ քայլին։
Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր եւ լրացվում հենց տեղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
4
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



