Բավրայի մաքսատան մոտ բեռնատար է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 25-ին, ժամը 23.32-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրայի բազային մաքսատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են «Volvo» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.02-ին, մարվել՝ 00.37-ին::
Այրվել են AL 418 AA համարանիշով ավտոմեքենայի 2 անվադող, խցիկն` ամբողջությամբ, եւ AI 417 AA համարանիշով ավտոմեքենայի առջեւի 1 անվադող, իսկ խցիկը՝ ջերմահարվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



