ՀՀ-ն ՌԴ պանրի արտահանումն ավելացրել է 2 անգամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանը Ռուսաստան պանրի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է երկու անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով r52.ru-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ վիճակագրական ծառայության (Ռոսստատ) ղեկավար Կոնստանտին Լայկամը:
Նա ներկայացրել է այն վիճակագրությունը, թե Եվրոպական երկրներին որ պետություններն են փոխարինել դեպի ՌԴ տարբեր մթերքների արտահանման ուղղությամբ: Օրինակ, Լայկամի տեղեկացմամբ, ՌԴ կաթնամթերքի արտահանման ուղղությամբ ԵՄ երկրներին փոխարինել են ԱՊՀ, լատինաամերիկյան պետություններն ու Չինաստանը:
«Պանրի և կաթնաշոռի մատակարումը ԵՄ-ից կրճատվել է 14 անգամ, միաժամանակ, Բելառուսը պանրի արտահանումը ՌԴ ավելացրել է ավելի քան 3 անգամ, Ուրուգվայը՝ 10, Հայաստանն ու Շվեյցարիան՝ երկու անգամ»,- ասել է Լայկամը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



