Փաստորեն քաղցրավենիքը կարող է նաև օգտակար լինել
ՖՈՏՈՄասնագետները պարզել են, որ, բացի առողջության համար վնասակար ազդեցություն ունեցող քաղցրավենիքից, գոյություն ունեն քաղցրավենիքի տեսակներ, որոնք կարող են անվնաս լինել առողջության համար:
Սև շոկոլադ: Չնայած ավելի քիչ կալորիաներ և շաքար պարունակելուն`այն հարուստ է շատ այլ օգտակար նյութերով( հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ, կալցիում, սպիտակուցներ, երկաթ, մագնեզիում և բազմաթիվ վիտամիններ)։
Զեֆիր: Շատ քիչ կալորիաներ ունի, քան այլ քաղցրավենիքները։ Այն պարունակում է երկաթ, ֆոսֆոր և սպիտակուցներ, որոնք ամրացնում են մկանային հյուսվածքները:
Մարմելադ: Մարմելադն օգտակար է իր մեջ բնական բաղադրիչներ պարունակելու շնորհիվ: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից դուրս է բերում թույները և կարգավորում ստամոքս - աղիքային համակարգի գործունեությունը։ ]
Մեղր: Մեղրը կալորիականությամբ հավասար էշաքարավազին, բայց ավելիքաղցր է։ Անհրաժեշտ է ավելի քիչ ուտել։ Մեղրը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր և ամինոթթուներ։
Հալվա: Այն ոչ միայն շատ համեղ է, այլև ունի օրգանիզմը երիտասարդացնող ազդեցություն։ Հալվայի մեջ պարունակվող A, E և B խմբի վիտամինները լավ են ազդում մաշկի վրա և ամրապնդում են սրտանոթային համակարգը: Հնագույն ժամանակներից այն օգտագործվել է կոսմետիկ նպատակներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: