Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մոխրոց հինգշաբթի» Հայֆայում. հրդե՞հ, թե ՝ ահաբեկչություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելն ու աշխարհը ցնցված են այդ երկրում սկիզբ առած անտառային հրդեհների ուժգնության աստիճանից: Կրակի առաջին բոցերը նոյեմբերի 24–ի առավոտյան Հայֆա քաղաքում բռնկվեցին՝ Պազ կամրջի հարևանությամբ: Արդեն 10:45–ին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ տարհանվում է կամրջի հարևանությամբ տեղակայված՝ Ռոմեմ և Ռամոտ Սապիր թաղամասերի բնակչությունը, իսկ 12:20–ին դրանց թիվը հասավ 12–ի՝ մոտ 60000 քաղաքացիների տարհանմամբ: 

Կեսօրին խուճապի աստիճանը հասավ բարձրակետին. չնայած զոհերի մասին տեղեկատվություն չկար, բայց քաղաքին հարող անտառներից բնակելի թաղամասեր հասած հրդեհի արդյունքում ձևավորված ամպի սև սյունն ու դրան զուգահեռ՝ ահաբեկչության մասին լուրերը, սարսափեցնող էին: Հավելյալ անհանգստության առիթ էին նաև մարդկանց գտնվելու վայրի հետ կապված որոնումները: Փակ էին խանութները, օդանավակայանը, նավահանգիստը, ուսումնական հաստատությունները, քիչ թե շատ չեզոք գոտիներում հավաքված անձանց խնդրվում էր լքել իրենց գտնվելու վայրը խիստ անհրաժեշտության դեպքում...

Չնայած իշխանությունները փորձում էին հանգստացնել մարդկանց՝ հաղորդելով, թե արվում է ամեն ինչ՝ կրակը դադարեցնելու համար, խուճապը չէր դադարում. քաղաքում ուժգին քամիներ էին, ինչը նպաստում էր հրդեհների տարածմանը, շատ էին թունավորման դեպքերը: Կրքերը փոքր–ինչ հանդարտվեցին, երբ տեղ հասան համապատասխան մասնագետների գործուն օգնությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից Իսրայել ժամանած ինքնաթիռները: Տեղական վարչակազմը շատ արագ տեղեկատվական կենտրոն ձևավորեց՝ 1–06 համարով և շտաբ՝ 03–9733333 հեռախոսահամարով: Այնպես որ, եթե այստեղ էլ կան մարդիկ, ովքեր հարազատներ ունեն այնտեղ, բայց՝ ոչ մի տեղեկատվություն, կարող են հիշյալ կոնտակտային համարներով կապ հաստատել: 

Վերադառնալով հրդեհին՝ նկատենք, որ, ցավոք, ամեն բան Հայֆայով չավարտվեց. երեկոյան հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև հյուսիսում տեղակայված Կարմիել քաղաքում: Դրան գումարվեցին Նախֆ քաղաքն ու Սաջուր գյուղը, Լավոն ավանը, Ար խալուց կիբուցը, Կիրյատ–Ատան, Ցիվոն ու Սասա կիբուցները, անտառային հրդեհներ բռնկվեցին Նացերետում, որ Երուսաղեմի ու Բեյթ–Շեմեշի հարևանությամբ են գտնվում: Բնականաբար, համապատասխան մարմինները, այդ թվում՝ պաղեստինյան հրշեջ ծառայությունը կաշվից դուրս էին գալիս, իսկ արդեն առավոտյան պարզվեց, որ ոստիկանությունը մոտ 14 մարդ է ձերբակալել՝ հրդեհների միջոցով ահաբեկչություն կազմակերպելու կասկածով: Ովքեր են նրանք՝ չէր մանրամասնվում, բայց Ցֆատի գլխավոր ռավին Շմուել Էլյագին հրապարակավ առաջարկեց առանց դատ ու դատաստանի գնդակահարել նրանց:

Սրան ի պատասխան՝ Կնեսետի պատգամավոր, Եշ Ատիդ խմբակցության անդամ Յաել Գերմանն առաջարկեց ռավինին քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետև հոգևոր առաջնորդը նման պահերին պիտի հանդարտեցնի մարդկանց, ոչ թե մատից ծծած տեղեկություններ հայտնի դեռ անհայտ անձանց՝ պաղեստինցի ահաբեկիչ լինելու մասին ու սպանության կոչեր ուղղի բոլորին...

 

25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում