«Տոկագե» արևադարձային թայֆունը մոտենում է Չինաստանի հարավ-արևելքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆXinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի պետական աստղադիտարանը կիրակի հայտարարել է վտանգի «դեղին» մակարդակի մասին՝ կապված «Տոկագե» արևադարձային թայֆունի մոտենալու հետ։
Վերջինս մոտենում է Չինաստանի հարավային ծովափին։ «Տոկագեն» գրանցվել է Հարավ-Չինական ծովում, տեղական ժամանակով ժամը 05.00-ին և սկսել է դեպի հյուսիս շարժվել 5-10 կմ/ժամ արագությամբ:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ թայֆունը երկուշաբթի կփոխի ուղղությունը և կսկսի շարժվել դեպի հարավ-արևմուտք՝ կորցնելով ուժը։ Նրանք տեղի իշխանություններին կոչ են արել ձեռարկել անհրաժեշտ միջոցներ, իսկ ծովում գտնվող նավերին՝ վերադառնալ նավահանգիստներ։
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



