Սանթոսի մարզիչը ցանկանում է ձեռք բերել Շվայնշտայգերին
ՍՊՈՐՏԲրազիլական «Սանթոսի» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորն ընդգծել է, որ իր ակումբը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայշտայգերի ծառայություններով, տեղեկացնում է «UOL»-ը:
Գերմանացի ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վստահությունը չի վայելում և տեղ չունի անգամ թիմի հայտացուցակում:
Ավելի վաղ, «Կարմիր սատանաները» տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր էին առաջարկել Շվայնշտայգերին, որը նախատեսված էր լինելու մինչև 2018 թվականը:
«Այդ տեղափոխությունը կցնցեր աշխարհը: Ինձ պետք է համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, որին չեն օգտագործում ամբողջ ներուժով: Դա իմ նախաձեռնությունն է, բայց պաշտոնական հարցում դեռ չի եղել ակումբին», - ասել է Դորիվալ Ժունիորը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



