Համբուրգում հրկիզել են ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովի անցկացման շենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ անհայտ անձինք հրկիզել են Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող ցուցասրահի այն շենքը, ուր երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում պետք է անցկացվի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը։
Միջադեպը գրանցվել է շաբաթ երեկոյան։ Ականատեսների խոսքերով՝ մի քանի տասնյակ անձինք հրկիզել են շենքի մուտքերից մեկը, ինչպես նաև ոչ հեռու գտնվող արգելապատնեշներն ու աղբամանները։
Ոչ ոք չի տուժել, սակայն շենքին հասցված վնասի չափը համարվում է զգալի։ Ներկա դրությամբ տարվում է հետաքննություն՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։
Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ կասկածներ կան, որ հրկիզումը կապված է դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում ԵԱՀԿ-ի առաջիկա գագաթնաժողովի անցկացման հետ։
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



