United Airlines ավիաընկերության ուղևորը փորձել է կոտրել օդաչուի սենյակի դուռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ճապոնիայում։
Դրա պատճառը եղել է ուղևորներից մեկը, ով փորձել է ներթափանցել օդաչուի սենյակ՝ կոտրելով դուռը։ Ընդգծվում է, որ Boeing 777-ը թռիչք է իրականացրել Չիկագոյից դեպի Հոնկոնգ։
Թռիչքի ժամանակ ԱՄՆ քաղաքացին փորձել է բացել օդաչուի սենյակի դուռը։ Նրան ձերբակալել են այն բանից հետո, ինչ օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել Տոկիոյի մոտ գտնվող օդանավակայաններից մեկում։
Միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



