Էստոնիայում ուղևորուհին նստել է ավտոբուսի ղեկին` հարբած վարորդի փոխարեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼատվիայի հետ սահմանից ոչ հեռու ոստիկանությունը կանգնեցրել է Տալլին-Ռիգա երթուղով ընթացող ավտոբուսը, որը հարբած վարորդի փոխարեն վարելիս է եղել ուղևորուհիներից մեկը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հղում անելով Delfi պարբերականին:
«Վարորդ ասել էր, որ օղի էր խմել», - հայտնել էր ավտոբուսի ուղևորուհիներից մեկը:
Նշվում է, որ ավտոբուսի ղեկին է նստել Էստոնիայի քաղաքացուհին, որը ավտոբուս վարելու վարորդական իրավունք է ունեցել: Նա ավտոբուսը վարել է մինչև Իկլա սահմանային անցակետ, որտեղ ավտոբուսը կանգնեցրել է ոստիկանությունը:
Աղբյուրի տվյալներով` 3 ժամ սպասելուց հետո ուղևորների հետևից նոր ավտոբուս է ժամանել, որով վերջիններիս տեղափոխել են Ռիգա, թեև ուղևորներից ոմանք գնալիս են եղել Վիլնյուս, Վարշավա և այլ քաղաքներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



