1997թ. հանքում փլուզում տեղի ունեցավ. 17 տարի անց հանքափորներից մեկը ողջ հայտնաբերվեց
ՖՈՏՈԼրատվական ռեսուրսները հաղորդեցին, որ 2014թ. Չինաստանում փրկեցին մարդու, ով հանքի փլուզումից 17 տարի անց ողջ էր հայտնաբերվել:
1997թ. 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով փլուզվել էին Սինցզյան նահանգի հանքի թունելների մեծ մասը: Փլատակների տակ մնաց 118 մարդ, ինչից հետո հանքը երկար ժամանակով փակվեց:
17 տարի անց հանքը որոշվեց նորից շահագործել:
Որքան մեծ էր մարդկանց զարմանքը, երբ հին հանքը բացելուց հետո այնտեղ ողջ մնացած մարդ հայտնաբերվեց:
Փրկվածը 59-ամյա հանքափոր Չան Վեյն էր: Նա վատ վիճակում էր և անհապաղ տեղափոխվեց կլինիկա:
Նա կարողացել էր ողջ մնալ հանքի օդափոխման համակարգի անվնաս մնալու հետևանքով, իսկ փլուզված հանքում եղել էր ջրի ու բրնձի պաշար:
Տղամարդը կերել էր նաև առնետներ ու բորբոս:
Նշենք, որ համացանցում կասկածներ էին արտահայտվում այն բանի առնչությամբ, որ այդ տեղեկությունը ճշմարիտ չէ:
Օգտատերերը պարզել էին, թե իբր փրկված տղամարդու լուսանկարն իրականում արվել է Տոկիոյում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուղարկավորության ժամանակ:
Իսկ ի՞նչ եք կարծում դուք, սա հերթական ֆե՞յքն է: