Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրեթե բոլորի տանը կա այս հրաշք յուղից, բայց քչերը գիտեն, թե ինչ գանձ ունեն ձեռքերի տակ

ԼԱՅՖ

Բուժիչ նամակներ

Գերչակի յուղը պատրաստում են տիզկանեփից (Ricinus communis), նույնն է` գերչակ կամ գենագերչակ։ Գերչակն իշակաթնուկազգիների, կամ նույնն է, կաղանչանազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ունի խորացող առանցքային և բազմաթիվ երկրորդական արմատներ։ Ցողունը սնամեջ է, ճյուղավորվող, հասնում է 2 մ և ավելի բարձրության, կանաչավուն կամ կարմիր է, մոմապատ։ Տերևները շատ գեղեցիկ են, խոշոր, խաչաձև կտրտված, երկար խողովակաձև կոթունով։ Ծաղիկները բաժանասեռ են, միատուն, ծաղկաբույլը հուրանաձև է, որի ստորին հատվածում տեղակայված են` արական, իսկ գագաթում` իգական ծաղիկները։ Ծաղկում է ամռանը, ծաղիկները կարմրականաչավուն են։

Խաչաձև փոշոտվող բույս է։ Պտուղը եռափեղկ գնդիկ է, որը պարունակում է ձևաձև կամ կլորավուն-էլիպսաձև, մինչև 0,8-2,5 սմ երկարություն ունեցող հարթ և փայլուն, չալպտուրիկ 3 հատ սերմ։ Գերչակի հայրենիքն Աֆրիկայի արևադարձային կլիմայական գոտիներն են։ Մշակվում է բազմաթիվ երկրներում` սերմերից գերչակի յուղ ստանալու նպատակով։

Հայտնի է եղել հին եգիպտացիներին, որոնք օգտագործել են գերչակի յուղը կրոնական արարողությունների ժամանակ, պատրաստել են քսուքներ և իմացել են յուղի լուծողական հատկությունների մասին։

Բնության մեջ աճող գերչակի բույսից հյուսիսարևելյան Աֆրիկայի կանայք պատրաստել են գեղարարական միջոցներ։ Բույսի հայրենիքում գերչակի յուղով նույնիսկ տաք կերակուր են պատրաստել։ Կարևոր է իմանալ, որ բույսի սերմի յուղը պարունակում է արագ ներգործող և խիստ թունավոր նյութ ռիցին, որը ջերմային մշակման ժամանակ հեշտությամբ տրոհվում է։ Ցողունը և տերևները նույնպես խիստ թունավոր են։

Բույսը հայտնի է եղել հին Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Հռոմում, օգտագործել են գեղարարական նպատակներով, որպես դեղաբույս և նաև լուսավորության համար` լամպերի մեջ։ Գերչակը հիշատակվում է Սուրբ գրքում, Հերոդոտի և Պլինիուսի աշխատություններում։

Գերչակի յուղի հիմնական արտահանողներն են Չինաստանը և Հնդկաստանը։ Սերմերը հարուստ են ճարպայուղով (40-55%), որը պարունակում է ստեարինի, օլեինի, լինոլի, նաև այս բույսին բնորոշ ճարպաթթուներ և ալկալոիդ ռիցիզին։

Ժողովրդական դեղատոմսեր
Գերչակի յուղը յուրահատուկ է նրանով, որ չի առաջացնում թաղանթ, լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։

Գորտնուկ, պապիլոմա, պիգմենտային բծեր. Գերչակի առանձնահատկություններից է նաև, որ այն ունի դրական վերքամոքիչ ազդեցություն նաև ենթամաշկային շերտի վրա։

Խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 10-15 րոպե ներմերսել գերչակի յուղը մաշկի խնդրահարույց հատվածին։

Պիգմենտային բծերի դեպքում գործողությունը պետք է շարունակել առնվազն 1 ամիս։

 

Թութք. Գերչակի յուղը քսեք թանզիֆե անձեռոցիկի վրա և մի քանի տակ ծալեք։ Դրեք թութքի վերքի վրա, ծածկեք բարակ` սննդի փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։ Կատարեք քնելուց առաջ։ Ներքին թութքի դեպքում օգտագործեք գերչակի դեղապատիճներ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Կնճիռներ աչքերի շուրջը. Գերչակի յուղի օգնությամբ կարելի է հարթեցնել և կանխարգելել դրանց առաջացումը։
Գերչակի յուղը գոլացրեք, մատների բարձիկներով զգուշորեն ներմերսեք մաշկի մեջ։ Կատարեք 10 օրը մեկ, ամիսը 3 անգամ։

Մաշկի գույնը լավացնող. Նույն կերպ ներմերսեք գոլացրած յուղը դեմքին և պարանոցին։ Երկու ժամ հետո յուղի մնացորդը (եթե այդպիսին կա) մաքրեք բամբակե խծուծով։ Կանոնավոր օգտագործելու դեպքում (ամիսը 1-2 անգամ) մաշկը կդառնա ավելի առաձգական, իսկ դեմքը` արտահայտիչ։

Մազարմատներն ամրացնող. Գերչակի յուղը ներմերսեք գլխամաշկին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և կապեք բրդյա լաթով։ 30-40 րոպեից մազերը լվացեք օճառահեղուկով, մինչև մաշկն ամբողջովին մաքրվի ճարպի հետքերից։

Խառնեք 2-ական 2ճ/գ գերչակի և ձիթապտղի յուղեր, 1 ճ/գ օճառահեղուկ։ Ներմերսեք մազարմատներին, լվացեք 30 րոպե անց։ Կատարեք 10-ական օր` ընդմիջումներով, ընդամենը 3-5 անգամ։
Խառնեք գերչակի յուղ և օղի (1։1), լվացեք 1 ժամից մանկական օճառով, ցայեք կիտրոնի հյութի կամ խնձորի քացախի ջրային լուծույթով (1 ճ/գ` 500 մլ ջուր)։

Գերչակի յուղը նպաստում է թարթիչների աճին։ Ոչ մի վատ բան չի լինի, եթե կես կաթիլի չափ յուղ ծորա աչքի մեջ, դա նույնիսկ ինչ-որ չափով կհանգստացնի օրվա ընթացքում հոգնած աչքերը։

Մրսածություն. Խառնեք 2 ճ/գ տաք գերչակի յուղ և 1 ճ/գ բևեկնի (սկիպիդար) լուծույթ։ Գոլ խառնուրդը քսեք կրծավանդակին, փաթաթեք տաք լաթով, պառկեք անկողնու մեջ։

Գերչակի յուղը` որպես լուծողական միջոց

Գերչակի յուղը 12-մատնյա աղիում տրոհվում է ենթաստամոքսային գեղձում արտադրվող խմորիչ (ֆերմենտ) լիպազայի ազդեցությամբ։ Արդյունքում առաջացած ռիցինոլի ճարպաթթուն նպաստում է ողջ աղիքային համակարգի շարժողական ֆունկցիայի ուժեղացմանը։ Այս բույսերից պատրաստված լուծողական միջոցներն ազդում են աղեստամոքսային համակարգի որոշակի հատվածների վրա։

Գերչակի յուղը դասվում է թույլ լուծողական միջոցների շարքին, որի ազդեցությունը զգացվում է 4-5 ժամից ոչ շուտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել աղիքային համակարգում բորբոքային ընթացքի, կոլիտների և տենդի դեպքում։ Երկարատև օգտագործման դեպքում յուղն այլևս չի ունենում լուծողական ազդեցություն, նաև կարող է վատանալ ախորժակը։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, քանի որ նպաստում է արգանդի մկանների կրճատմանը և կարող է նույնիսկ վիժում առաջացնել։ Սակայն կիրառվում է մանկաբարձական պրակտիկայում` օգտագործվում է նորածնի պորտի և ծննդկանի կրծքապտուկի մշակման համար, քանի որ բուժում է վերքերը և նպաստում է մայրական կաթի ավելացմանը։

Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ Պետրոսյան