Հալեպում 40-ից ավելի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպի արեւելքում՝ Էլ Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 զինյալներ, որոնք հրաժարվել են շարունակել մարտական գործողությունները եւ վայր են դրել զենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Անօրինական կազմավորումների՝ զենքը վայր դրած բոլոր անդամների նկատմամբ գործում Է համաներումը, որն ավելի վաղ հայտարարվել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով:
Նոյեմբերի 27-ի ընթացքում կառավարական զորքերը ահաբեկիչներից ութ թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելքում: Ազատագրված թաղամասերից տարհանվել Է ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան 800-ը երեխաներ են:
Հաշտության գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել Է հազարի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



