Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն իրականացրած 24-ամյա տղան բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մալաթիայի բաժնի և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Տիգրան Կ.-ն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության հետ կապերի վարչությունից, 24-ամյա տղան նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Տիգրան Կ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



