Տաջիկստանում պաշտպանության նախկին նախարարի 11 կողմնակիցների դավաճանության մեջ են մեղադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանի գլխավոր դատախազությունը պետական դավաճանության եւ ահաբեկչության մեջ է մեղադրել երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդուհալիմ Նազարզոդայի 11 կողմնակիցների:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շուտով մեղադրանք կառաջադրվի նաեւ ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածների եւս մեկ խմբի: 2015 թվականի սեպտեմբերի 4-ին հակաահաբեկչական գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 100 ահաբեկչի եւ նրանց կողմնակիցների են ձերբակալել: Նրանցից 12-ը կամավոր է հանձնվել, 22-ին չեզոքացրել են զինված դիմադրության ժամանակ:
Հակակառավարական խմբավորման մյուս անդամների ոչնչացման գործողությունը շարունակվում է:



