Լևոն Արոնյանը հայ պատանի շախմատիստների մեջ տեսնում է ներուժ խաղալու մինչև 20 տարեկանների առաջնությունում
ՍՊՈՐՏՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հայ պատանի շախմատիստների մեջ տեսնում է ներուժ ուժերը չափելու նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:«Մեզ համար ավելի կարևոր է, որ քիչ կենտրոնանք մինչև 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունների վրա: Կարծում եմ` առավել ճիշտ կլինի, որ երեխաները խաղան մինչև 20 տարեկանների առաջնությունում: Այն շախմատիստին զրոյից պատրատսվելու հնարավորություն է տալիս: Պետք է այնպես խաղաս, որ պայքարես քեզնից 5 տարի մեծ շախմատիստների դեմ: Մենք՝ ես, Գաբրիել Սարգսյանը և լուսահոգի Կարեն Ասրյանը, խաղում էինք հենց մինչև 20 տարեկանների առաջնությունում»,-«Արմենպրես»-
Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը նվաճել են չեմպիոնի տիտղոսը: Հայկ Մարտիրոսյանը հանդես էր գալիս մինչեւ 16 տարեկանների, իսկ Մանուել Պետրոսյանը՝ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում: Երկու շախմատիստներն էլ մրցաշարի ընթացքում պարտություն չեն կրել: