Պուտինը չի մեկնի Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել Է, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի մեկնի կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը: Պեսկովը հայտնել Է, որ սգո արարողությանը Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ-ի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Վլադիմիր Պուտինի օրակարգը բավականաչափ լարված Է: Ընթանում Է Դաշնային ժողովին ուղերձի պատրաստումը: Դա տարվա գլխավոր միջոցառումներից մեկն Է նախագահի աշխատանքային գրաֆիկում: Ուստի այս պատճառով Ռուսաստանը կներկայացվի ոչ թե բարձրագույն, այլ բարձր մակարդակով»,- լրագրողներին հայտնել Է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահն ուղերձով Դաշնային ժողովին կդիմի դեկեմբերի 1-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



