Ազատ ոճային ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը
ՍՊՈՐՏԱզատ ոճային ըմբիշները նախապատրաստվում են ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը:
«Այս հավաքին ընդհանուր առմամբ մասնակցում են 8 մարզիկ: Ամեն քաշային կարգում ունենք երեք զույգեր, ովքեր մարզվում են տղաների հետ: Եթե, իհարկե, ֆինանսական հնարավորությունները ներեին և 8 մարզիկի փոխարեն լինեին 16 մարզիկ, ապա առավել լավ կլիներ: Հիմնական շեշտ դնում ենք տեխնիկայի և տախտիկայի հղկման վրա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Հավաքը մեկնարկել է նոյեմբերի 24-ին և կեզրափակվի դեկտեմբերի 8-ին: Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



