Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքը
ՍՊՈՐՏՀայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Արեգ Վաթյանի գլխավորությամբ հայ պատանիներն անցկացրել են մի շարք ստուգողական հանդիպումներ:
Անցկացրած 5 հանդիպումներից 3-ում Հայաստանի ընտրանին հաղթել է մրցակիցներին: Արեգ Վաթյանը տեղեկացրեց, որ հավաքին մասնակցել են բացառապես hայաստանաբնակ խաղացողներ:«Այս տարիքային խմբում ունենք տաղանդավոր տղաներ նաև արտասահմանում, սակայն այս փուլում հավաքականում հանդես են գալիս միայն հայկական թիմերում ելույթ ունեցող խաղացողներ: Եվրոպայի առաջնությունից առաջ կունենանք համալրում նաև արտասահմանից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Վաթյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



