Կոլումբիայում կործանված ինքնաթիռից վեց մարդ է փրկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոլումբիայում ինքնաթիռի կործանման հետեւանքով 81 մարդուց վեց հոգի Է փրկվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, թե ինքնաթիռը, որում եղել են «Շապեկոենսե» բրազիլական ակումբի ֆուտբոլիստներ, աղետի Է ենթարկվել Կոլումբիայում: Ինչպես նշվում Է, վթարը տեղի Է ունեցել Անտիոքիայի նահանգի Լա Ունիոն շրջանում:
Univision հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավում եղել են 72 ուղեւորներ եւ անձնակազմի ինը անդամներ: Ֆուտբոլիստները մեկնել Էին Մեդելյին կոլումբիական քաղաք՝ մասնակցելու Հարավամերիկյան գավաթի առաջին եզրափակիչ մրցախաղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



