Ըմպելիք, որը կարող է փոխարինել ջրին
ՖՈՏՈՄի խումբ գիտնականներ պնդում են, որ ֆիզիկական պարապմունքներից հետո ծարավը հագեցնելու համար երեխաներին կարելի է նաև ջրի փոխարեն կաթ տալ: Նրանց կարծիքով, այն ջրից կամ մյուս ըմպելիքներից ավելի արդյունավետ է օգնում հաղթահարել ջրազրկումը:
Նրանց կարծիքով պարապմունքի ընթացքում երեխաները ջուր են կորցնում և հարկավոր է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի հեղուկով: Կաթը հարուստ է պրոտեինով, կալցիով, ածխաջրերով:
Բացի դրանից, այն հնարավորություն է տալիս լրացնել քրտինքի հետ կորցրած աղի քանակի պակասը:
8-10 տարեկան երեխաների հետազոտությունը ցույց է տալիս, որ կաթի օգտագործումը օգնում է մարմնում պահպանել ջրի նորմալ մակարդակը: Դրա հետ մեկտեղ, ո՛չ մեծերը, ո՛չ երեխաները պրապմունքի ժամանակ հեղուկի անհրաժեշտ քանակ չեն օգտագործում:
1% ջրազրկումը կարող է 15%-ով իջեցնել պարապմունքի արդյունավետությունը, սրտխփոցի հաճախականությունը, մարմնի ներքին ջերմաստիճանը և իջեցնի օրգանիզմի դիմադրողականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: