Մթերքներ, որոնք առողջ մազերի գրավականն են
ՖՈՏՈ1. Ոսպ
Ոսպը շատ կարևոր օգտակար վիտամիններ է պարունակում: Օրինակ` երկաթ, ցինկ, սպիտակուց, որոնք խթանում են մազերի աճը:
2. Մասուր
Մասուրը պարունակում է մի շարք օգտակար վիտամիններ, հատկապես C վիտամին, որը ևս խթանում է մազերի ու եղունգների աճը:
3. Քաղցր կարտոֆիլ
Հսկայական քանակությամբ A վիտամին է պարունակում: Դրա պակասի դեպքում մարդկանց մազերի մեջ թեփ է առաջանում, գլուխը հաճախ քոր է գալիս, մազերը թափվում են, իսկ եղունգները`շերտավորվում:
4. Մուգ կանաչ բանջարեղեններ
Սպանախն ու բրոկոլին հարուստ են մագնեզիումով և վիտամին К-ով, որոնք օգնում են վերաարտադրել մաշկի յուղը և օգնում են չորությունից, ինչպես նաև մազերի ավելորդ յուղոտությունից:
5. Զեյթունի յուղ
Ինչպես նաև քունջութի և կտավատի ձեթը պարունակում են ոչ միայն մազերի էլաստիկության համար անհրաժեշտ վիտամին Е-ն, այլ նաև մի շարք թթուներ, որոնք փայլ և ուժ են հաղորդում մազերին:
6. Ձու
Այն պարունակում է մի շարք նյութեր, որոնք գերազանց միջոց են մազերի փշրվելու դեմ: Կարելի է և պատրաստել մազերի դիմակ. 2 դեղնուցը խառնել 2 ճաշի գդալ մեղրին, քսել մազերին, պահել երկու ժամ, ապա լվանալ նախ պարզապես տաք ջրով, հետո շամպույնով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: