«Ժամանակ». ՓՄՁ-ները փակվում են և կշարունակվեն փակվել, եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ շնչել։
«Ես չգիտեմ, կառավարությունը նպատակային, հատուկ է այսպես անում, թե պատահականորեն, բայց փոքր բիզնեսը ճնշվում է»,- ասաց Ասլանյանը։ Նրա խոսքով՝ մեկ ձև կա՝ իջեցնել հարկերը, նվազեցնել հարկային բեռը և ընկերությանը թույլ տալ դիմակայել մրցակցությանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



