Մահացել է ապրիլյան պատերազմում վիրավորված Նարեկ Ասատրյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մուրացանի» զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Ասատրյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ապրիլյան պատերազմին վիրավորված Նարեկ Ասատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, պայքարեցին, բայց, ցավոք, մահացել է»,-ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ Նարեկ Ասատրյանը քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել գլխի շրջանում ականի պայթյունից: Նա վեց ամիս է՝ գտնվում էր «Մուրացան» զինվորական հոսպիտալում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



