Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 7.6 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում արադրվել է 29 մլն 238.2 հազար լիտր հանքային ջուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 7.6 տոկոսով։
Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 0.6 տոկոսով և կազմել 25 մլն 715.9 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նվազել է 9.2 տոկոսով և կազմել 53 մլն 937.3 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 28.1 տոկոսով և կազմել 8 մլն 976.1 հազար լիտր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



