Լիտվայի նախագահը հավանություն է տվել կառավարության կազմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հավանություն է տվել վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի առաջարկած կառավարության կազմին։ «Կառավարության ձեւավորումն ավարտված է։ Ես հռչակագիր եմ ստորագրել կառավարության կազմի հաստատման մասին»,– ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ—ը։
Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանը, որը պետք է հաստատի կառավարության լիազորություններն ու նրա ծրագիրը, կանի դա օպերատիվ կերպով։
Նոր կառավարությունում, որը հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորել է իշխող մեծամասնություն, 12 մանդատ ունի հաղթած «Լիտվայի գյուղացիների եւ կանաչների միությունը», 3 մանդատ էլ ստացել են սոցիալ դեմոկրատները։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



