Հունգարիան փակում է ազատ անցումը փախստականների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿեսգիշերից Հունգարիայում ուժի մեջ է մտել սահմանի և փախստականների մասին օրենքների նոր փաթեթը, որը խստացնում է սահմանային վերահսկողությունը և պատիժը՝ այն անօրինական կերպով անցնելու համար. փոխանցում է LifeNews-ը:
Սահմանն ապօրինաբար հատելն այժմ կհամարվի հանցագործություն, որի համար կդատեն և բանտ կնստեցնեն կամ կարտաքսեն:
Հանցագործություն կհամարվի նաև պատը վնասելը` այն հաղթահաելու համար: Խստացվել է պատիժը նաև մաքսանենգների համար, որոնք սահմանով օրինախախտների տեղափոխություն են կազմակերպում:



