Հալեպում շուրջ 20 հազար մարդ է լքել իր տունը վերջին 72 ժամում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպում, որտեղ մարտեր են ընթանում, շուրջ 20 հազար սիրիացիներ են լքել իրենց տները վերջին 72 ժամում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնեւի կենտրոնակայանում:
«Ըստ գնահատումների՝ օգոստոսից ի վեր Հալեպում շուրջ 60 հազար մարդ հարկադրված Է եղել լքել իր տունը: Քսան հազարը փախել Է վերջին 72 ժամում»,- նշված Է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Ընդգծվում Է, որ Հալեպի արեւմտյան մասում ակտիվ մարտերի շրջաններից հեռացել Է ավելի քան 40 հազար մարդ, իսկ քաղաքի արեւելքում «ինտենսիվ գրոհները» հանգեցրել են այն բանին, որ «քսան հազար մարդ, հաղորդումների համաձայն՝ փախել Է տարբեր ուղղություններով՝ փնտրելով անվտանգություն»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



