Վիետնամի նախագահը 4,2 հազար կալանավորների համաներում է հայտարարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) նախագահ Չան Դայ Քուանգն 4,2 հազար բանտարկյալների համաներման որոշում Է ստորագրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հանոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել Է պետության ղեկավարի դիվանատան (վարչակազմի) ղեկավարի առաջին տեղակալ Զյանգ Շոնը:
Առաջիկա ամանորյա տոների առթիվ համաներվողների անվանացուցակներն արդեն ներկայացվել են երկրի ուղղիչ հիմնարկություններին եւ, սկսած դեկտեմբերի 1-ից, նրանք, ովքեր ներում են ստացել, կսկսեն ազատ արձակվել:
Ընթացիկ տարում սա արդեն երկրորդ համաներումն Է Վիետնամում: Սեպտեմբերի 2-ին երկրում նշվող Անկախության օրվա առթիվ օգոստոսին համաներում ստացան շուրջ 25 հազար բանտարկյալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



