Հնդիկ յոթ զինվորական Է զոհվել Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում կատարված հարձակման հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկական բանակի յոթ զինծառայող, այդ թվում՝ երկու սպա Է սպանվել երկրի Ջամմուի եւ Քաշմիրի նահանգում ռազմակայանի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NDTV հնդկական հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ զինյալները, որոնք ոստիկանի համազգեստ Էին հագել, գրոհել են Ջամմու քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նագրոտա քաղաքի ռազմաբազայի վրա:
Նշվում Է, որ զինյալները ներխուժել են ճաշարան եւ այն շենքը, որտեղ ապրում Էին սպաների ընտանիքները, եւ պատանդ վերցրել նրանց:
Հատուկ գործողության արդյունքում պատանդառված բոլոր մարդիկ ազատվել են, նրանց թվում զոհվածներ չկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



