Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



