2017 թվականից Ռուսաստան ժամանող բոլոր օտարերկրացիները պարտադիր մատնահետքեր են հանձնելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2017 թվականից սկսած Ռուսաստան ժամանող բոլոր օտարերկրացիները պարտադիր կերպով դակտիլոսկոպիայի՝ մատնահետքերի նույնականացման են ենթարկվելու: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը:
Այդ հարցի շուրջ մոտ օրերս համապատասխան քննարկումներ են անցկացվելու այլ երկրների եւ, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների ՆԳՆ-ների եւ ԱԳՆ-ների հետ: Ռուսաստան ժամանող օտարերկրացիների գերակշիռ մասն ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներ են:
Մինչ այժմ Ռուսաստանում դակտիլոսկոպիայի էին ենթարկվում միայն աշխատանքի թույլտվություն ստանալու դիմում ներկայացրած օտարերկրացիները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



