Մոսկվայում կտեղակայեն տոնածառի՝ աշխարհում ամենամեծ խաղալիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Պոկլոննա բլրին Ամանորի առթիվ կհավաքեն տոնածառի վիթխարի գունդ 23 հազար լամպիկներից: Կառուցվածքը ճանաչվել Է աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակն ըստ Գինեսի ռեկորդների գրքի վարկածի: Գնդի տրամագիծը կկազմի 17 մետր, ներսում պլանավորվում Է բացել պարահրապարակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնական կայքում:
Գունդը կլինի երաժշտական. կախված հնչող երգից՝ խաղալիքի մակերեւույթին կարտացոլվեն տարբեր չափերի պատկերներ. ձյան փաթիլներ, հրթիռներ եւ օղակներ: Յուրաքանչյուր ցանկացող կարող Է մտնել ներս եւ պարել, ճշտվում Է հաղորդագրության մեջ:
Գնդի հավաքումը կսկսվի դեկտեմբերի 1-ին եւ կշարունակվի մեկ շաբաթ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



